Արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից: Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը:

Արժեքները գործում են որպես մարդկային համընդհանուր իդեալ, որպես վերացական գաղափար այն  հատկանիշների հիման վրա, որոնք պետք է լինեն սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում, որը մշակվում է հասարակության գիտակցության մեջ: Արժեքները լինում են  «հավերժական»  (ճշմարտություն, գեղեցկություն, արդարություն) և պատմական (հավասարություն, ժողովրդավարություն):

Արժեքները ներառում են կյանքը, ազատությունը, երջանկությունը, խաղաղությունը, մարդկության կյանքը,  արդարության մասին գաղափարները,  իրավունքներն ու պարտականությունները, ընտանեկան կապերը, ինքնապահպանման և ինքնահաստատման արժեքները, և այլն:

Արժեքները երմանվում են մեր մեջ դաստիարակության հետ միասին: Բայց մեր դաստիարակությունը չի ավարտվում ընտանիքով: Մենք  շատ բան ենք ստանում մեր ընկերների և շրջապատի մարդկանց հետ շփվելիս:  Առավել մեծ ազդեցություն կարող է թողնել մի անձնավորություն, որին բոլորից շատ ես հարգում և դա անպայման չէ, որ լինի տան անդամ: 

Կան արժեքներ, որոնք երբեք չեն կորցնի իրենց նշանակությունը: Դրանցից են.

  1. Առողջությունը
  2. Սերը, ընտանիքը, երեխաները, տունը
  3. Մտերիմները, ընկերները, շփումը